Միլանը խաղի մեջ է. «ռոսոներիները» հյուրընկալվելիս հաղթեցին Ատլետիկոյին🎥

Միլանը խաղի մեջ է. «ռոսոներիները» հյուրընկալվելիս հաղթեցին Ատլետիկոյին🎥

25/11/2021 - 02:23

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Միլանը» B խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։

Հանդիպումը մեծամասամբ անցավ համառ և լարված պայքարում, որի ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ, որն իրենց անվան դիմաց գրանցեցին «Միլանի» ֆուտբոլիստները. 87-րդ րոպեին «ռոսոներիներին» հաղթանակ պարգևեց թիմի նորեկ Ջունիոր Մեսիասը։

Նշենք, որ 30-ամյա հարձակվողը «Միլանի» կազմում խփեց իր առաջին գոլը։

Այս խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.

«Լիվերպուլ» 2:0 «Պորտու»

B խումբը 5-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. «Լիվերպուլ» – 15 միավոր
  2. «Պորտու» – 5 միավոր
  3. «Միլան» – 4 միավոր
  4. «Ատլետիկո Մադրիդ» – 4 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022