Մեսսի և վերջ. ողջույններ այլ մոլորակից. Բարսելոնան հաղթում է Լիվերպուլին և մեկ ոտքով ՉԼ-ի եզրափակչում է ?
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Լիվերպուլին». տանտերերը հաղթեցին 3:0 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվել է 26-րդ րոպեին. Լուիս Սուարեսը դիպուկ է եզրափակել Ալբայի փոխանցումը: 75-րդ րոպեին Սուարեսի հարվածից հետո գնդակը հետ է մղվել դարպասաձողից, իսկ Մեսսին այն ուղարկել է անպաշտպան դարպասը: 82-րդ րոպեին տուգանայինից Մեսսին անհավանական, ֆանտաստիկ գոլով հաշիվը դարձրել է 3:0:
Խաղի ընթացքում՝ մինչև 2-րդ գոլը, կատալոնական թիմը հիմնականում իներտ էր, «Լիվերպուլը» գրոհները, որոնցից մի քանիսն իրոք վտանգավոր էին, չտվեցին ցանկալի արդյունքը: Դարձյալ բարձրության վրա էր Տեր Շտեգենը: Իսկ ընդհանուր առմամբ, հարկ է ընդգծել Էռնեստո Վալվերդեի խիստ մարտավարական հաղթանակը:
«Բարսելոնան» Լիվերպուլում կայանալիք հանդիպումից առաջ շատ լուրջ առավելություն է ստանում: Դիմակայության պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 7-ին:
# Բարսելոնա, Լիոնել-Մեսսի, Լիվերպուլ, Չեմպիոնների-լիգա