Հոլանդական հեղափոխություն. Այաքսը հաղթահարում է Յուվենտուսի արգելքը ?
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուսը» հյուրընկալել էր «Այաքսին»: Տանտերերը պարտվեցին 1:2 հաշվով և դուրս մնացին պայքարից:
Հանդիպման 28-րդ րոպեին Ռոնալդուն բացել է հաշիվը: 4 րոպե անց Վան դե Բեկը եզրափակել է Զիյեխի հարված-փոխանցումը՝ 1:1: 67-րդ րոպեին Դե Լիգտը հաղթական գոլն է խփել՝ իր թիմին դուրս բերելով կիսաեզրափակիչ:
«Այաքսը» հաղթում է ընդհանուր 3:2 հաշվով և դուրս գալիս ՉԼ-ի կիսաեզրափակիչ:
# Այաքս, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա