Հիասքանչ Այաքս!  Տեն Հագի թիմը հաղթեց Բորուսիային` նվաճելով 1/8 եզրափակիչի ուղեգիր🎥

Հիասքանչ Այաքս! Տեն Հագի թիմը հաղթեց Բորուսիային` նվաճելով 1/8 եզրափակիչի ուղեգիր🎥

04/11/2021 - 10:24

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Այաքսը» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Բորուսիա Դորտմունդի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ հոլանդական ակումբը շարունակում է հիացնել ու կրկին հաղթեց «Բորուսիային»` այս անգամ 3:1 հաշվով։

Էրիկ Տեն Հագի սաները մինչև 72-րդ րոպեն պարտվում էր 0:1 հաշվով (դորտմունդյան ակումբը 37-րդ րոպեին Մարկո Ռոյսի խփած գոլի շնորհիվ առաջ էր անցել հաշվի մեջ), սակայն կարողացավ խաղավարտին գեղեղիկ comeback իրականացնել ու հաղթել 3:1 հաշվով։

«Այաքսի» կազմից գոլերը խփեցին Դուշան Տադիչը, Սեբաստիան Հալերը և Դևի Կլասենը։

Հանուն արդարարության` նշենք, որ դորտմունդյան ակումբը 29-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. կոպիտ խաղի համար դաշտից հեռացվել էր թիմի ավագ Մաթս Հումելսը։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Սպորտինգ Լիսաբոն» 4:0 «Բեշիկթաշ»

4-րդ տուրից հետո C խումբն ունի հետևյալ տեսքը.

  1. «Այաքս» – 12 միավոր
  2. «Բորուսիա Դորտմունդ»- 6 միավոր
  3. «Սպորտինգ» – 6 միավոր
  4. «Բեշիկթաշ» – 0 միավոր

Այսպիսով, «Այաքսը» նվաճեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022