Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը ջախջախիչ հաշվով պարտվեց Ֆրանսիայի Մ-21-ին🎥

Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը ջախջախիչ հաշվով պարտվեց Ֆրանսիայի Մ-21-ին🎥

12/11/2021 - 01:34

Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը Եվրո-2023-ի որակավորման փուլի 6-րդ տուրում H խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Ֆրանսիայի իրենց տարեկիցների հավաքականի դեմ։

Ցավոք, Ռաֆայել Նազարյանի սաները չկարողացան լուրջ դիմադրություն ցույց տալ և պարտվեցին 0:7 հաշվով։

Տանտերերի կազմից դուբլի հեղինակներ դարձան Արնո Կալիմուենդո Մուինգան ու Սոֆիան Դիոպը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մաքսենս Կակերեն, Ռայան Չերկին և Էնցո Լե Ֆեն։

Այս հաղթանակից հետո «եռագույնները» վաստակեցին 13 միավոր և գլխավորում են H խումբը։

Հայաստանն էլ մնաց 5 միավորով և եզրափակում է խումբը` զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022