Հայաստանի հավաքականն ընկերական խաղում հաղթեց Չեռնոգորիային🎥

Հայաստանի հավաքականն ընկերական խաղում հաղթեց Չեռնոգորիային🎥

24/03/2022 - 21:54

Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Չեռնոգորիայի ընտրանու դեմ։

Հանդիպման մեկնարկն անցավ հիմնականում մեր տղաների խաղային առավելության պայմաններում, ինչի արդյունքում 19-րդ րոպեին Վահան Բիչախչյանի ջանքերով բացեցին հաշիվը։

Խփած գոլից հետո, կարելի է ասել, նախաձեռնությունն անցավ հյուրերի կողմը, իսկ Խոակին Կապառոսի սաներն սկսեցին շեշտը դնել հակագրոհների վրա, սակայն երկու կողմերին էլ չէր հաջողվում բանը հասցնել իրական գոլանին պահերի։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսում դաշտում հիմնականում դիրքային պայքար ծավալվեց։

Երկու հավաքականներն էլ հաշվի մեջ նոր փոփոխություն մտցնելու լավ պահեր ունեցան, բայց հաջախ չէր բավականացնում դիպուկությունը։

Հանդիպման 83-րդ րոպեին Հայաստանի հավաքականը մնաց 10 ֆուտբոլիստներով. Ստյոպա Մկրտչյանը, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց դաշտից։

Ստանալով քանակական առավելություն` Չեռնոգորիայի հավաքականն սկսեց ճնշում գործադրել Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասի ուղղությամբ ու մի շարք իրական գոլային պահեր ունեցավ, սակայն մեր ընտրանին պաշտպանվեց անձնուրաց ու պահպանեց հաղթական հաշիվը։

Այսպիսով, Հայաստանի հավաքականն ընկերական խաղում հաղթեց 1:0 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022