Կովաչը Բորուսիայի դեմ խաղի մասին. Բավարիան գիտի, թե ինչպես գործի, որպեսզի հաղթի

Կովաչը Բորուսիայի դեմ խաղի մասին. Բավարիան գիտի, թե ինչպես գործի, որպեսզի հաղթի

06/04/2019 - 16:33

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը մեկնաբանություն է տվել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից առաջ:

«Մեզ սպասվում է շատ-շատ կարևոր խաղ:Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ է դրված խաղասեղանին:Մենք գիտենք, թե ինչպես պետք է գործենք պաշտպանությունում և հարձակման գծում, որպեսզի հաղթանակ տանենք:Ես միշտ առաջադրանք եմ տալիս հաղթանակ տանել և կարևոր չէ, թե ով է մեր մրցակիցը:

Դորտմունդում առաջին խաղակեսում մենք ամբողջությամբ գերիշխում էինք:Մենք իրոք լավ էինք խղում, սակայն հետո չկարողացանք խաղը հասցնել հաղթական ավարտի (3:2):

Անհրաժեշտ է, որ մենք այսօր ցույց տանք հիանալի խաղ երկու խաղակեսերում:Ակնկալում եմ հետաքրքիր և հավասար խաղ:Կհաղթի այն թիմը, որն ավելի քիչ սխալներ թույլ կտա:»,- Կովաչի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022