ԿԼ. Ալաշկերտն ու Արարատն իմացան որակավորման առաջին փուլի իրենց մրցակիցներին

ԿԼ. Ալաշկերտն ու Արարատն իմացան որակավորման առաջին փուլի իրենց մրցակիցներին

14/06/2022 - 15:15

Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։

Մրցաշարի այդ փուլից պայքարը կսկսեն նաև «Ալաշկերտն» ու «Արարատը»։

Վիճակահանության արդյունքում «Ալաշկերտը կմրցի Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսի» դեմ։

«Արարատին» էլ բաժին հասավ «Շկենդիան» (Հյուսիսային Մակեդոնիա)

Նշենք, որ որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 7-ին, պատասխան խաղերը` հուլիսի 14-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022