ԿԼ. Ալաշկերտի և Արարատի հաջորդ հավանական մրցակիցները

ԿԼ. Ալաշկերտի և Արարատի հաջորդ հավանական մրցակիցները

15/06/2022 - 14:00

Այսօր` հունիսի 15-ին` Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կկայանա Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։

Որակավորման առաջին փուլից պայքարն սկսելու են նաև «Ալաշկերտն» ու «Արարատը», որոնք մրցաշարի այդ փուլում մրցելու են համապատասխանաբար «Համրուն Սպարտանսի» (Մալթա) և «Շկենդիայի» դեմ (Հյուսիսային Մակեդոնիա)։

Արդեն հայտնի են դարձել նաև այն հավանական մրցակիցները, եթե «Ալաշկերտն» ու «Արարատը» դուրս գան մրցաշարի որակավորման երկրորդ փուլ.

«Ալաշկերտ» – «Համրունս Սպարտանս» զույգի հաջորդ հավանական մրցակիցներն են «Դինամո Մինսկ» (Բելառուս)/«Դեչի» (Չեռնոգորիա), «Սաբուրթալո» (Վրաստան)/«Պարտիզանի» (Ալբանիա), «Արիս Լիմասոլը» (Կիպրոս), «Մակեդոնիան» (Հյուսիսային Մակեդոնիա), «Վելեժը» (Բոսնիա և Հերցեգովինա)

Ինչ վերաբերում է «Արարատին», ապա երևանյան ակումբը «Շկենդիայի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի հետևյալ մրցակիցներից մեկի դեմ.

«Վիկինգ» (Նորվեգիա)

ԱԻԿ (Շվեդիա)

«Ռակուվ» (Լեհաստան)

«Վալիմերա» (Լատվիա)

«Պանևեժիս» (Լիտվա)/«Միլսամի» (Մոլդովա)

Հավելենք, որ «Շկենդիա» – «Արարատ» և «Ալաշկերտ» – «Համպրունս Սպարտանս» դիմակայությունների առաջին հանդիպումնները կկայանան հուլիսի 7-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 14-ին։

Նշենք, որ որակավորման երկրորդ փուլի վիճակահանության մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 15:00-ին։

Որակավորման առաջին փուլի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022