ԿԼ. «Ալաշկերտը» գերլարված պայքարում 11-մետրանոցներով հաղթեց «Ելիմային»` դուրս գալով որակավորման երկրորդ փուլ 🎥
ԿԼ. «Ալաշկերտը» գերլարված պայքարում 11-մետրանոցներով հաղթեց «Ելիմային»` դուրս գալով որակավորման երկրորդ փուլ 🎥
16/07/2026 - 21:55

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Ելիմային»։

Դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով։

Պատասխան խաղում, լրացուցիչ ժամանակը ներառյալ, գրանցվեց 2:2 հաշիվը։

«Ալաշկերտն» արդեն 4-րդ րոպեին Մոմո Տուրեի ջանքերով բացեց հաշիվը։ Ղազախական ակումբը շատ արագ հավասարեցրեց հաշիվը. 11-րդ րոպեին աչքի ընկավ Ակմալ Բախտիյարովը։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում Վահե Գևորգյանի գլխավորած թիմն ուներ խաղային ու տարածքային առավելություն, ստեղծեց գոլային պահեր, բայց չկարողացավ հաղթանակ տանել։ Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։

Լրացուցիչ առաջին խաղակեսը հայկական ակումբի համար անհաջող մեկնարկեց. 96-րդ րոպեին 11-մետրանոցից «Ելիմային» առաջ մղեց Հրվոյե Իլիչը։

Թվում էր, թե տանտերերը կհաղթեն ծանրագույն պայքարում, բայց 120+2-րդ րոպեին «Ալաշկերտի» նորեկ Դաուդա Տոգոլայի կատարած հարվածից հետո մրցակցի պաշտպան Իգոր Տիագոն ինքնագոլ գրանցեց։

Կողմերը հաղթողին պարզելու համար հետախաղյա 11-մետրանոցներ իրացրին, որտեղ «Ալաշկերտն» առավելության հասավ 6:5 հաշվով։

Վճռորոշ եղան «Ելիմայի» ֆուտբոլիստներ Իվան Սվիրոդովի ու Դուբան Պալասիոյի վրիպումները։ «Ալաշկերտից» նշակետից չկարողացավ աչքի ընկնել միայն դարպասապահ Արսեն Բեգլարյանը։

Այսպիսով, Վահե Գևորգյանի գլխավորած թիմը մեծ դժվարությամբ հաղթահարեց «Ելիմայի» արգելքը` դուրս գալով Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026