Խավին ցանկանում է, որ Բարսելոնան գնի 8, վաճառի` 10-12 ֆուտոբլիստների

Խավին ցանկանում է, որ Բարսելոնան գնի 8, վաճառի` 10-12 ֆուտոբլիստների

31/05/2022 - 20:35

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնայում» լուրջ փոփոխություններ են սպասվում։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին և նախագահ Ժոան Լապորտան առաջիկա ժամերին կհանդիպեն` քննարկելու ակումբում սպասվելիք փոփոխությունները։

Սպասվում է, որ Խավին ակումբի նախագահին խնդրելու է գնել 8, վաճառել` 10-12 ֆուտբոլիստների։

Հանդիպմանը ներկա են լինելու նաև կատալոնական ակումբի տնօրեն Մատեու Ալեմանին, փոխնախագահ Ռաֆա Յուստեն ու Լապորտայի խորհրդական Յորդի Կրոյֆը։

Խավին «Բարսելոնայի» կազմում էցանկանում տեսնել է «Չելսիի» պաշտպաններ Անդրեաս Քրիստիենսեին ու Մարկոս Ալոնսոյին, Ֆրանկ Կեսիեին («Միլան»), Ռուբեն Նևեշին («Վուլվերհեմպտոն»), «Լիդսի» վինգեր Ռաֆինիային ու «Բավարիայի» գոլահար Ռոբերտ Լևանդովսկիին։

Արդեն կան հստակ տեղեկություններ, որ Անդրեաս Քրիստիենսենի ու Ֆրանկ Կեսիեի տրանսֆերի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, ովքեր «Բարսելոնայի» շարքերը կհամալրեն ազատ գործալալի կարգավիճակով։

Ինչ վերաներում է Մարկոս Ալոնսոյին, Սեզար Ասպիլիկուետային, Լևանդովսկիին ու Ռաֆինիային, ապա նրանց տրանսֆերի հարցում «կապտանռնագույնները» բավական հաջող բանակցություններ են վարում։

«Բլաուգրանայի» գլխավոր մարզիչն ակումբի մի շարք ֆուտբոլիստների արդեն տեղյակ է պահել, որ նրանց հետ հույսեր չի կապում։ Խոսքը Սամուել Ումտիտիի, Օսկար Մինգեսայի, Կլեման Լանգլեի, Ռիկի Պուչի, Ադամա Տրաորեի, Մարտին Բրեյթվեյթի և Լյուկ դե Յոնգի մասին է։

Ադամա Տրաորեն և Լյուկ դե Յոնգը կվերադառնան իրենց ակումբներ` «Վուլվերհեմպտոն» և «Սևիլիա», ովքեր վարձավճարով էին հանդես գալիս «Բարսելոնայի» կազմում։

«Բարսելոնայի» կազմում կան նաև ֆուտբոլիստներ, որոնց ապագան դեռևս անորոշ է։ Առաջինը Ուսման Դեմբելեն է, ում պայմանագրի ժամկետն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին և ֆրանսիացի ֆուտբոլիստը դեռևս չի կողմնորոշվել` մնալու է «Բարսելոնայում», թե փոխելու է ակումբային գրանցումը։

Այդ ֆուտբոլիստների ցանկում են նաև Ֆրենկի դե Յոնգը, Մեմֆիս Դեպայն ու Սերժինիո Դեստը, որոնց վերաբերյալ եթե «Բարսելոնան» ստանա շահավետ առաջարկ, ապա մեծ է հավանականությունը, որ նրանք նույնպես կհեռանան ակումբից։

Նշվում է, որ այդ հանդիպմանը «բլաուգրանայի» ղեկավարությունը փորձելու է քայլեր ձեռնարկել, որոնք կբարելավեն ակումբի ֆինանսական վիճակն ու կփոխեն իրավիճակը, կապված ֆինանսական fair-play-ի հետ, որպեսզի խնդիներ չստեղվեծ հավանական նորեկներին գրանցելու հարցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022