Մեծ ֆուտբոլը վերադարձավ Էնֆլիդ. Լիվերը կրկին հաղթում է «չոր» հաշվով🎥

Մեծ ֆուտբոլը վերադարձավ Էնֆլիդ. Լիվերը կրկին հաղթում է «չոր» հաշվով🎥

21/08/2021 - 17:33

Անգլիական Պրեմեր լիգայի 2-րդ տուրի մեկնարկային խաղում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Բյորնլիի» դեմ։

Հանդիպման մեծ մասում Յուրգեն Կլոպի թիմն ուներ հսկայական առավելություն, սակայն ընդամենը երկու գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը` հաղթելով 2:0 հաշվով

Խաղակեսերից յուրաքանչյուրում «Լիվերպուլի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Դիոգու Ժոտան և Սադիո Մանեն։

Այսպիսով, մերսիսայդյան ակումբը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը «չոր» հաշվով և վաստակեց 6 միավոր` ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը։

Շոն Դայչի թիմը, իր հերթին, կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը և դեռևս միավոր չի վաստակել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor