Իսպանիան կրկին հիացնում է` ջախջախելով նաև Հյ. Իռլանդիային 🎥

Իսպանիան կրկին հիացնում է` ջախջախելով նաև Հյ. Իռլանդիային 🎥

09/06/2024 - 01:21

Իսպանիայի հավաքականը Պալմա դե Մայորկայում ընկերական հանդիպում անցկացրեց Հյուսիսային Իռլանդիայի թիմի դեմ։

Հանդիպումը բավական անակնկալ մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն երկրորդ րոպեին հյուսիսիռլանդացիները Դանիել Բալարդի գոլի շնորհիվ բացեցին հաշիվը։

Չնայած շոկային մեկնարկին` «ֆուրիա ռոխան» հետագայում մրցակցի դարպասը 5 անպատասխան գնդակ ուղարկեց ու ջախջախիչ հաղթանակ տարավ։

Լուիս դե լա Ֆուենտեի թիմից դուբլի հեղինակ դարձավ Պեդրին, մեկական գոլ էլ խփեցին Ալվարո Մորատան, Ֆաբիան Ռուիսն ու Միկել Օյարսաբալը։

Նշենք, որ իսպանացիներից երկու գոլային փոխանցում կատարեց 16-ամյա վինգեր Լամին Յամալը։

Այսպիսով, Իսպանիան հաղթեց 5:1 հաշվով։ «Ֆուրիա ռոխան» Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին ընկերական հանդիպում անցկացրեց։ Իսպանացիները հունիսի 15-ին Եվրո-2024-ի առաջին տուրում կմրցեն Խորվաթիայի դեմ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ «ֆուրիա ռոխան» ընկերական խաղում 5:0 հաշվով հաղթել էր Անդորրայի հավաքականին։

Հյուսիսային Իռլանդիան հունիսի 11-ին ընկերական հանդիպում կանցկացնի Անդորրայի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023