«Ինտերը» պատրաստվում է տրանսֆերային առաջարկ անել «Ռեալին»
«Ինտերը» մտադիր է Մադրիդի «Ռեալից» ձեռք բերել Նիկո Պասի տրանսֆերային իրավունքը, գրում է Sky Sport-ը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հունիսի 25-ին հաստատեց, որ «Արքայական ակումբը» 9 միլիոն եվրոյով «Կոմոյից» հետ կգնի արգենտինացի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը։
«Բիանկոնլուն» մինչև հունիսի 29-ը կարող է 60 միլիոն եվրոյով ձեռք բերել Պասին, բայց, իտալական ակումբը, մեծ հավանականությամբ, չի կարող վճարել «Լոս Բլանկոսի» պահանջած գումարը։
Հունիսի 30-ից հետո 21-ամյա ֆուտբոլիստը պաշտոնապես կդառնա «Ռեալի» ֆուտբոլիստ։
Ստեղծված իրավիճակում երիտասարդ ֆուտբոլիստին ուզում է ձեռք բերել «Ինտերը», որը նրա տեղափոխության համար արդեն հստակ քայլեր է ձեռնարկում` պատրաստելով տրանսֆերային առաջարկ։
«Սերուցքայինները» Պասի տրանսֆերը կվաճառեն, եթե վճարվի 70 միլիոն եվրո, բայց «Ներաձուրին» մտադիր է բանակցությունների միջոցով սակարկել գումարի չափը։
Միլանյան գրանդի ղեկավարներն ու մարզչական շտաբը բարձր են գնահատում Պասի խաղային որակները և գործարքն իրականացնելու համար պատրաստ են ցանկացած քայլի։
Արգենտինացի ֆուտբոլիստը «Կոմոյում» հանդես էր գալիս 2024թ. օգոստոսից, 75 խաղում գրանցել է 19 գոլ ու 17 ասիստ։
Հարձակվողական ոճի կիսապաշտպանը «Ռեալի» համակարգում եղել է 2016-2024 թվականներին։ Նա ակումբի հիմնական թիմում մասնակցել է 8 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ինտեր, Կոմո, Նիկո Պաս, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո