«Ինտերը»` Իտալիայի 21-ակի չեմպիոն 🎥
«Ինտերը» պատմության մեջ 21-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։
Ա սերիայի 35-րդ տուրում «ներաձուրին» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Պարմային»։
Միլանյան գրանդից գոլերը խփեցին Մարկուս Թյուրամն ու Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Հայ ֆուտբոլիստն Իտալիայի ընթացիկ առաջնությունում աչքի ընկավ 3-րդ անգամ։ Նա փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին։
Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը 82 միավորով առաջին տեղում է` առաջնության ավարտից երեք տուր առաջ անհասանելի դառնալով մրցակիցների համար։ «Պարման» 42 միավորով 12-րդն է։
«Ինտերը» նախորդ անգամ «Սկուդետոն» նվաճել էր 2024 թվականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml