Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը պարտվեց 1/8 եզրափակիչում
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (61 կգ) չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ։
1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 4:14 հաշվով պարտվեց 2022թ. աշխարհի չեմպիոն Զելիմխան Աբակարովին (Ալբանիա)։
Դազստանցի ըմբիշի եզրափակիչ դուրս գալու դեպքում 26-ամյա Հարությունյանը հոկտեմբերի 31-ին սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն կստանա, որոնք հաղթելու դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արսեն Հարությունյան, Զելիմխան Աբակարով, Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ