Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին

Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին

11/09/2022 - 15:25

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Այսօր պայքարի մեջ են մտել 97 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Արթուր Ալեքսանյանը։

1/8 եզրափակիչում Ալեքսանյանը մրցեց Թուրքիան ներկայացնող Մեթեհան Բաշարի դեմ` հաղթելով 3:1 հաշվով։

«Սպիտակ արջը» պայքարը կշարունակի 1/4 եզրափակիչում և կմրցի Բեկսուլթան Մախմուդով (Ղրղզստան) – Բրեքսթոն Ջեյմս Ամոս (ԱՄՆ) գոտեմարտի հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022