Էմիլիանո Մարտինեսը մոտ է իտալական գրանդ տեղափոխվելուն 📸
Էմիլիանո Մարտինեսը մոտ է իտալական գրանդ տեղափոխվելուն 📸
10/06/2026 - 12:17

«Յուվենտուսը» լրջորեն հետաքրքրված է «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի ծառայություններով, հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Բիանկոներին» արգենտինացի ֆուտբոլիստին համարում է դարպասապահի դիրքի ամրապնդման գլխավոր թեկնածու։

Թուրինյան գրանդը 33-ամյա դարպասապահի տեղափոխության հարցում բանակցություններ է սկսել «Առյուծների» հետ։

Մարտինեսը խոշոր աշխատավարձ է պահանջում «Յուվենտուսից», բայց ակումբը պատրաստ է վճարել այնքան, որքան ուզում է դարպասապահը։

«Բիանկոներին» «Վիլայի» հետ համաձայնության չհասնելու դեպքում կփորձի ձեռք բերել «Տոտենհեմի» դարպասապահ Գուլիելմո Վիկարիոյին։

Ինսայդեր Նիկոլո Սկիարյի տվյալներով` «Յուվենտուսը» Դիբու Մարտինեսին պայմանագիր է առաջարկել մինչև 2029թ. հուլիսի 1-ը ու տարեկան 5,5 միլիոն եվրո աշխատավարձ։

Երկու անգամ աշխարհի լավագույն դարպասապահ ճանաչված Մարտինեսն ուզում է հեռանալ «Ասթոն Վիլայից»։ Անգլիական ակումբն էլ պատրաստ է վաճառել նրա տրանսֆերը։ Կողմերը մտադիր են բաժանվել խաղաղությամբ, իսկ «Յուվենտուսը» հուսով է, որ նրա տեղափոխությունը կկայանա հնարավորինս քիչ գումարով։

Էմիլիանո Մարտինեսը «Ասթոն Վիլայում» հանդես է գալիս 2020թ. հուլիսից, 256 խաղից 80-ում դարպասն անառիկ է պահել, դարձել Եվրոպա լիգայի հաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026