ԵԼ. Կայացավ որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը

ԵԼ. Կայացավ որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը

02/08/2022 - 16:07

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Եվրոպա լիգայի 2022/23 խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։

Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը.

«Դնեպր-1» (Ուկրաինա) – ԱԵԿ Լառնակա (Կիպրոս)/«Պարտիզան Բելգրադ» (Սերբիա)

«Գենտ» (Բելգիա) – «Օմոնիա» (Կիպրոս)

«Աուստրիա Վիեննա» (Ավստրիա) – «Ֆեներբախչե» (Թուրքիա)/«Սլովացկո» (Չեխիա)

«Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա)/«Ցյուրիխ» (Շվեյցարիա) – «Հարթս» (Շոտլանդիա)

«Մարիբոր» (Սլովենիա)/ՀԻԿ (Ֆինլանդիա) – «Սիլկեբորգ» (Դանիա)

«Մալմյո» (Շվեդիա)/«Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) – «Սիվասպոր» (Թուրքիա)

«Քարաբախ» (Ադրբեջան)/«Ֆերենցվարոշ» (Հունգարիա)* – «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա)/«Շկուպի» (Հյուսիսային Մակեդոնիա)

«Մաքքաբի Հայֆա» (Իսրայել)/«Ապոլոն Լիմասոլ» (Կիպրոս)* – «Օլիմպիակոս» (Հունաստան)/«Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա)

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)/«Փյունիկ» (Հայաստան)* – «Շերիֆ» (Մոլդովա)/«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)*

«Լյուդոգորեց» (Բուլղարիա)/«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)* – «Բուդե Գլիմտ» (Նորվեգիա)/«Ժալգիրիս»* (Լիտվա)

Նշենք, որ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 18-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 25-ին։

* Աստղանիշով նշված բոլոր դիմակայությունները կայանալու են Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում, որոնց պարտվողներից էլ կձևավորվեն Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի զույգերը

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022