Հայտնի դարձավ Փյունիկ – Ցրվենա Զվեզդա դիմակայության պարտվողի հաջորդ հավանական մրցակիցը ԵԼ-ում

Հայտնի դարձավ Փյունիկ – Ցրվենա Զվեզդա դիմակայության պարտվողի հաջորդ հավանական մրցակիցը ԵԼ-ում

02/08/2022 - 15:17

Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայանում է Եվրոպա լիգայի 2022/23 խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։

Վիճակահանության արդյունքում հայտնի դարձավ, որ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Փյունիկ» (Հայաստան) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) դիմակայության պարտվողը Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում կմրցի «Շերիֆ» (Մոլդովա) – «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) զույգի պարտվողի դեմ։

Նշենք, որ «Փյունիկ» – «Ցրվենա Զվեզդա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին` Բելգրադում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 9-ին` Երևանում։

Ինչ վերաբերում է Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլին, ապա դրա առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 18-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 25-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023