Գործարքը կայացած է. Տիմո Վերները վերադառնում է ԱՊԼ

Գործարքը կայացած է. Տիմո Վերները վերադառնում է ԱՊԼ

07/01/2024 - 12:55

«Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները կարիերան կշարունակի «Տոտենհեմի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության. «խթանները» մինչև 2024 թ. հունիսի 30-ը կվարձակալեն գերմանացի հարձակվողին։

Աղբյուրի փոխանցմամբ` վարձակալական պայմանագրում առկա է լինելու նաև ոչ պարտադիր գնման իրավունք։

Հաղորդվում է, որ «Տոտենհեմը» մինչև վարձակալական պայմանագրի ավարտը կվճարի Վերների աշխատավարձը, իսկ 27-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում կսկսի մարզվել արդեն հաջորդ շաբաթվանից։

Առաջիկա օրերին Վերները կմեկնի Լոնդոն և բուժզննում կանցնի «Տոտենհեմի» համար։

Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ եթե «Տոտենհեմը» որոշի գնել գերմանացի հարձակվողի ամբողջական տրանսֆերային իրավունքները, ապա գործարքի դիմաց «ցլերին» կվճարի 18 մլն եվրո, իսկ կողմերը կկնքեն 4 տարվա պայմանագիր` մինչև 2028 թ. հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ Տիմո Վերներն անգլիական Պրեմիեր լիգայում խաղալու փորձ արդեն ունի և 2020-22 թ. պաշտպանել է «Չելսիի» գույները, որի կազմում անցկացրել է 89 հանդիպում` դառնալով 23 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։

Հավելենք, որ Վերները «Լայպցիգի» կազմում հանդես է եկել 2016-2020 և 2022-24 թթ.` անցկացրած 213 խաղում դառնալով 113 գոլի և 47 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023