Բորուսիան հաղթեց՝ ընդհատելով 3-խաղյա ոչ-ոքիների շարքը (տեսանյութ)

Բորուսիան հաղթեց՝ ընդհատելով 3-խաղյա ոչ-ոքիների շարքը (տեսանյութ)

24/02/2019 - 22:55

Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց Լևերկուզենի «Բայերին»: Ընթացիկ առաջնության առաջատարը հաղթեց 3:2 հաշվով:

Հանդիպման մեկնարկից կես ժամ անց Զագադուն բացել է հաշիվը: 37-րդ րոպեին Վոլանդը հավասարեցրել է հաշիվը, իսկ հաջորդ րոպեին դորտմունդցիներին դարձյալ առաջ է մղել Սանչոն: 75-րդ րոպեին Տան կրճատել է հաշվի տարբերությունը:

Այս հաղթանակից հետո Լուսյեն Ֆավրի թիմն ընդհատում է 3 խաղ չհաղթելու շարքը և 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ «Բավարիայից» առաջ լինելով 3 միավոր:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022