Բենզեման շարունակում է ճախրել. Ռեալը հաղթեց Շախտյորին🎥

Բենզեման շարունակում է ճախրել. Ռեալը հաղթեց Շախտյորին🎥

03/11/2021 - 23:34

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» D խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Շախտյոր Դոնեցկի» դեմ։

Ընդհանուր առմամբ հավասար պայքարում ընթացած խաղում 2:1 հաշվով հաղթեց «արքայական» ակումբը։

«Ռեալի» կազմից կրկին փայլեց Կարիմ Բենզեման, ով դարձավ դուբլի հեղինակ։

«Հանքափորների» միակ գոլն էլ խփեց Ֆերնանդոն։

Այս հաղթանակից հետո Կառլո Անչելոտիի թիմը վաստակեց 9 միավոր և գլխավորեց D խումբը։

«Շախտյորը» 1 միավորով եզրափակում է խումբը։

Այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.

«Շերիֆ» – «Ինտեր»

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022