Բելգիան ֆանտաստիկ է. «կարմիր սատանաները» քարը քարի վրա չթողեցին Լեհաստանի հավաքականին🎥

Բելգիան ֆանտաստիկ է. «կարմիր սատանաները» քարը քարի վրա չթողեցին Լեհաստանի հավաքականին🎥

09/06/2022 - 01:15

Ազգերի լիգայի A դիվիզիոնի 4-րդ խմբի 2-րդ տուրում Բելգիայի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Լեհաստանի դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ տանտերերը պարզապես փայլուն հանդիպում անցկացրին ու մրցակցին ջախջախեցին 6:1 հաշվով։

Ընդ որում` առաջին կեսից հետո հանդիպման հաշիվը 1:1 էր, իսկ 28-րդ րոպեին Լեհաստանի հավաքականն էր Ռոբերտ Լևանդովսկու ջանքերով բացել այն։

Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում Ռոբերտո Մարտինեսի սաները 5 անպատասխան գնդակ ուղարկեցին Բարթոլոմեյ Դրագովոսկիի պաշտպանած դարպասը։

«Կարմիր սատանաների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Լեանդրո Տրոսարդը, անգամ էլ աչքի ընկան Աքսել Վիթցելը, Կևին դե Բրույնեն, Լեանդեր Դենդոնկերն ու Լեո Օպենդան։

Նշենք, որ A դիվիզիոնի 4-րդ խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Ուելս 1:2 Հոլանդիա

Խումբը 2-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. Հոլանդիա – 6 միավոր
  2. Բելգիա – 3 միավոր
  3. Լեհաստան – 3 միավոր
  4. Ուելս – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022