Բարսեղյանի գոլը հաղթանակ է պարգևել «Սլովանին» 🎥
Սլովակիայիառաջնության 15-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է «Ռուժոմբերոկին»։
Յայա Տուռեի գլխավորած թիմի հաղթական գոլը 31-րդ րոպեին խփել է Տիգրան Բարսեղյանը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 21 խաղում գրանցել է 6 գոլ ու 4 ասիստ։
«Սլովանը» 31 միավորով երկրորդն է, «Ռուժոմբերոկը»` 12 միավորով 10-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml