«Բարսելոնան» կողմնորոշվել է Ֆլիկի փոխարինողի հարցում
«Բարսելոնան» գլխավոր մարզչի պաշտոնում Հանսի Ֆլիկի հեռանալուց հետո ուզում է նշանակել Սեսկ Ֆաբրեգասին, տեղեկացնում է As-ը։
«Բլաուգրանան» 39-ամյա մասնագետին պատրաստ է ակումբ հրավիրել 2028թ. հուլիսին, երբ կսպառվի Ֆլիկի պայմանագիրը։
Ֆաբրեգասի թեկնածությունը կատալոնական ակումբում առաջարկել է մարզական տնօրեն Դեկուն, որին աջակցում է նաև նախագահ Ժոան Լապորտայի խորհրդական Ալեխանդրո Էչևարիան։
«Կապտանռնագույնների» ղեկավարներն արդեն նախնական բանակցություններ են վարել իսպանացի մասնագետի ներկայացուցիչների հետ։
2024թ. հուլիսից Ֆաբրեգասը մարզում է «Կոմոն», որը նրա գլխավորությամբ 83 խաղում 37 հաղթանակ է տարել, գրանցել 22 ոչ-ոքի, կրել 24 պարտություն։ «Բիանկոբլուն» Իտալիայի Ա սերիայի ավարտված մրցաշրջանում 71 միավորով 4-րդ տեղն է զբաղեցրել` պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։
Ֆաբրեգասը ֆուտբոլային կարիերայի ընթացքում 2011-14 թվականներին հանդես է եկել «Բարսելոնայում», 152 խաղում խփել 42 գոլ, կատարել 50 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բարսելոնա, Կոմո, Հանս-Դիտեր Ֆլիկ, Սեսկ Ֆաբրեգաս