«Բարսելոնան» լուրջ կորուստով է մեկնել Բաքու 📸
«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալն աջ կոճի թեթև վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
19-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի «Սաբահի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրի արտագնա հանդիպումն ու ակումբի հետ չի մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։
Յամալը պատրաստ կլինի կատալոնական գրանդի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կկայանա նոյեմբերի 29-ին։
«Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը «Սաբահի» դեմ հանդիպման համար հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ` Ժոան Գարսիա, Վոյցեխ Շյեսնի, Դոմինիկ Լիվակովիչ։
Պաշտպաններ` Ժոաու Կանսելու, Ալեխանդրո Բալդե, Պաու Կուբարսի, Ժերար Մարտին, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա, Ալեքս Կամպոս։
Կիսապաշտպաններ` Բրայան Ֆարինյաս, Գավի, Ֆերմին Լոպես, Պեդրի, Դանի Օլմո, Ֆրենկի դդ Յոնգ, Մարկ Բերնալ։
Հարձակվողներ` Գաբրիել Ժեզուս, Ռաֆինյա, Կարիմ Ադեյեմի, Էնթոնի Գորդոն, Ջեսի Բիսիվու։
«Սաբահ» – «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, մեկնարկը` ժամը 21:45-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml