Բավարիան ընդհատում է անհաջող հանդիպումների շարքը` ջախջախելով Բայերին🎥

Բավարիան ընդհատում է անհաջող հանդիպումների շարքը` ջախջախելով Բայերին🎥

01/10/2022 - 00:33

Գերմանական Բունդեսլիգայի 8-րդ տուրի մեկնարկային խաղում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Բայերի» դեմ։

Հանդիպման մեծ մասում մյունխենյան ակումբն ուներ լուրջ առավելություն` մրցակիցն հաղթելով 4:0 հաշվով։

Յուլիան Նագելսմանի թիմի կազմից աչքի ընկան Լեոր Սանեն, Ջամալ Մուսիալան, Սադիո Մանեն ու Թոմաս Մյուլլերը։

Նշենք, որ «Բավարիան» Բունդեսլիգայի շրջանակում վերջին անգամ հաղթել էր օգոստոսի 21-ին` 7:0 հաշվով առավելության հասնելով «Բոխումի» նկատմամբ։

Այս հաղթանակից հետո «Բավարիան» վաստակեց 15 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։

«Բայերը», 5 միավորով, 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022