Արտետա. «Անհավատալի երեկո էր. պատմություն կերտեցինք»
Արտետա. «Անհավատալի երեկո էր. պատմություն կերտեցինք»
06/05/2026 - 11:01

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակի (1:0) մասին, հայտնում է Sky Sports-ը։

«Անհավատակի երեկո էր։ Մենք միասին պատմություն կերտեցինք։ Ես ավելի երջանիկ և ավելի հպարտ չեմ կարող լինել այն մարդկանցով, որոնք կապված են այս թիմի հետ։ Այն մթնոլորտը, որը ստեղծեցին երկրպագուները, նրանց էներգիան այս հանդիպումն ավելի յուրահատուկ դարձրին։ Երբեք նման զգացողություն չեմ ունեցել ստադիոնում։

Մենք ներդրել էինք մեր բոլոր ուժերը։ Տղաներն անհավատալի աշխատանք կատարեցին։ 20 տարի անց ու ընդամենը երկրորդ անգամ մենք եզրափակիչում ենք»,- ասել է բասկ մասնագետը։

«Զինագործները» նախորդ անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս էին եկել 2006 թվականին։ «Ականջավոր գավաթը» լոնդոնյան գրանդը կվիճարկի «Բավարիա» – ՊՍԺ դիմակայության հաղթողի դեմ, որի առաջին խաղում փարիզյան գրանդը գերգոլառատ պայքարում առավելության էր հասել 5:4 հաշվով։ Պատասխան մրցավեճը կկայանա մայիսի 6-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026