Արսենալը մեծ քայլ կատարեց դեպի ԵԼ-ի կիսաեզրափակիչ. Մխիթարյանը փոխարինման մտավ ?

Արսենալը մեծ քայլ կատարեց դեպի ԵԼ-ի կիսաեզրափակիչ. Մխիթարյանը փոխարինման մտավ ?

12/04/2019 - 00:53

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղի շրջանակում կայացան բոլո 4 հանդիպումները:

«Արսենալը» հյուրընկալել էր «Նապոլիին» և հաղթեց 2:0 հաշվով: Հանդիպման 15-րդ րոպեին Ռեմսին բացել է հաշիվը, իսկ 10 րոպե անց Կուլիբալիից անդրադարձից հետո գնդակը երկրորդ անգամ է հայտնվել հյուրերի դարպասում:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել 67-րդ րոպեին: Հարկ է նշել, որ անցկացրած խաղաժամանակում Մխիթարյանը լավ տպավորություն թողեց:

Մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Սլավիա» Պ. – «Չելսի»՝ 0:1
«Վիլյառեալ» – «Վալենսիա»՝ 1:3
«Բենֆիկա» – «Այնտրախտ» Ֆ.՝ 4:2

Դիմակայությունների պատասխան հանդիպումները կայանալու են ապրիլի 18-ին:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023