Արսենալը գերֆանտաստիկ է` քարը քարի վրա չթողնելով Բարնլիին 🎥

Արսենալը գերֆանտաստիկ է` քարը քարի վրա չթողնելով Բարնլիին 🎥

17/02/2024 - 21:11

Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Բարնլիի» դեմ։

«Զինագործները» հերթական ֆանտաստիկ հանդիպումն անցկացրին` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։

Միկել Արտետայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Բուկայո Սական, մեկական գոլ էլ խփեցի Մարտին Էդեգորը, Լեանդրո Տրոսարն ու Կայ Հավերցը։

Այս հաղթանակից հետո լոնդոնյան ակումբը վաստակեց 55 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։

«Բարնլին», 13 միավորով, նախավերջինն է` 19-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023