ԱՊԼ-ի բոլոր ակումբները պայմանավորվել են որևէ ֆուտբոլիստի չվաճառել Նյուքասլին

ԱՊԼ-ի բոլոր ակումբները պայմանավորվել են որևէ ֆուտբոլիստի չվաճառել Նյուքասլին

25/10/2021 - 14:24

Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբների շրջանակում շարունակում են դժգոհությունները` կապված Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումային հիմնադրամի կողմից «Նյուքասլի» ձեռքբերման հետ։

Այդկերպ «Նյուքասլը» դարձել է ոչ միայն Պրեմիեր լիգայի, այլև աշխարհի ամենահարուստ սեփականատեր ունեցող ակումբը։

Ինչպես տեղեկաղնում է Daily Mail-ը, այդ ամենով պայմամավորված` ԱՊԼ-ի մյուս բոլոր ակումբները դավադրոյթյուն են կազմակերպել «կաչաղակների» դեմ։

Բանն այն է, որ Պերմեիր լիգայի մյուս բոլոր 19 ակումբների սեփականատերերը միմյանց միջև պայմանավորվել են 2022 թ. հունվարի 1-ից բացվող ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ որևէ ֆուտբոլիստի չվաճառել «Նյուքասլին»։

Սեփականատերերը ցանկանում են խթանել, որ «Նյուքասլի» գրանցած արդյունքներն էլ ավելի վատթարանան, որպեսզի վերջինս դուրս մնա ԱՊԼ-ից և հաջորդ մրցաշրջանում հանդես գա Չեմպիոնշիփում։

«Բազմաթիվ ակումբների սեփականատերեր առանձին զրույցների ժամանակ հաստատել են, որ իրենց ֆուտբոլիստներին չեն վաճառելու «Նյուքասլին»։ «Կաչաղակների» ղեկավարները տեղյակ են ստեղծված իրավիճակի մասին և ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նորեկներ ձեռք կբերեն եվրոպական միջակ ակումբներից»,- գրում է Daily Mail-ը։

Սպասվում է, որ հոկտեմբերի 25-ին Պրեմիեր լիգայի ղեկավարներն արտահերթ նիստ կանցկացնեն և կքննարկեն օտարերկրյա ներդրումների հարցը։

Աղբյուրի փոխանցմամբ` ակումբներից մեկի գործադիր տնօրենն առաջարկել է մեկ ամսով դադարեցնել Պարսից ծոցից ներդրումները։ «Նյուքասլը» միանշանակ դեմ է քվեարկելու այդ առաջակին, իսկ «Մանչեսթեր Սիթին» կմնա ձեռնպահ։

Հավելենք, որ «Նյուքասլը» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում, անցկացրած 9 խաղից հետո, վաստակել է ընդամենը 4 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին` 19-րդ հորիզոնականը ու դեռևս չի ճաշակել հաղթանակի բերկրանքը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor