Անչելոտի. «Չեմ կարողանում հավատալ. Ռեալը ֆանտաստիկ ակումբ է»

Անչելոտի. «Չեմ կարողանում հավատալ. Ռեալը ֆանտաստիկ ակումբ է»

29/05/2022 - 09:41

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» հաղթեց 1:0 հաշվով` 14-րդ անգամ տիրանալով բաղձալի գավաթին։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսբել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։

«Չեմ կարողանում հավատալ։ Բարդ խաղ էր. մենք տանջվեցինք առաջին խաղակեսում, սակայն, հաշվի առնելով մեր անցկացրած մյուս բոլոր հանդիպումները, կարծում եմ, արժանի էինք հաղթել մրցաշարում։

«Ռեալը» ֆանտաստիկ ակումբ է և շատ բարձրակարգ թիմ՝ հզոր բնավորությամբ»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022