Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի 1/4 և 1/2 եզրափակիչների վիճակահանությունը

Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի 1/4 և 1/2 եզրափակիչների վիճակահանությունը

15/03/2024 - 10:37

Այսօր` մարտի 15-ին` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կկայանա Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի 1/4 և 1/2 եզրափակիչների վիճակահանությունը, որի մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 15:00-ին։

Մրցաշարի 1/4 եզրափակիչի ուղեգիր են նվաճել Մադրիդի «Ռեալը», Մադրիդի «Ատլետիկոն», «Բարսելոնան», Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալն» ու ՊՍԺ-ն։

Մրցաշարի այս փուլից սկսած` նույն երկրների ներկայացուցիչները կարող են զույգ կազմել միմյանց հետ։

Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կայանալու են ապրիլի 9-10-ին, իսկ պատասխան խաղերը` ապրիլի 16-17-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023