Ազգերի լիգա. Նորվեգիան ֆանտաստիկ քամբեքով դուրս եկավ քառորդ եզրափակիչ 🎥
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում Նորվեգիայի ազգային հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տարավ Դանիայի թիմի նկատմամբ։
Դանիացիները 11-րդ ու 14-րդ րոպեներին Ռասմուս Հոյլունի և Պիեռ-Էմիլ Հոյբերգի խփած գոլերի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով, բայց «Վիկինգները» հետագայում ֆանտաստիկ քամբեք արեցին։
Նորվեգացիներից 37-րդ րոպեին հաշիվը կրճատեց Էռլինգ Հոլանդը, իսկ 83-ին Մարտին Էդեգորը խփեց երկրորդ պատասխան գնդակը։
Թվում էր, թե կողմերը գոլառատ ոչ-ոքի կգրանցեն, բայց 90+6-րդ րոպեին Հոլանդն աչքի ընկավ 11-մետրանոցից` թրիլերային հաղթանակ պարգևելով Սոլե Սոլբակենի գլխավորած թիմին։
Հոլանդը հավաքականում անցկացրած 61 խաղում 68 գոլ է խփել։
Խմբի մյուս խաղում Պորտուգալիայի հավաքականը մրցակցի դաշտում նույն` 3:2 հաշվով հաղթել է Ուելսին։
Մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- Պորտուգալիա – 15 միավոր
- Նորվեգիա – 9
- Դանիա – 9
- Ուելս – 3
Այսպիսով, Պորտուգալիան առաջին տեղով դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Դանիայի նկատմամբ կորզած հաղթանակի շնորհիվ Նորվեգիան նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ։ Դանիան և Ուելսը A/B լիգաների անցումային հանդիպումներ կանցկացնեն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml