ԱԱ-2026. Իսպանիան ուշքի է գալիս` ջախջախելով Սաուդյան Արաբիային 🎥
ԱԱ-2026-ի H խմբի առաջին տուրում Իսպանիայի ազգային հավաքականն Ատլանտայում 4:0 հաշվով ջախջախեց Սաուդյան Արաբիայի թիմին։
Եվրոպայի գործող չեմպիոնից դուբլ գրանցեց Միկել Օյարսաբալը, մեկ գոլ խփդց Լամին Յամալը, իսկ մրցակցի պաշտպան Հասան Ալ Թամբաքթին գրավեց սեփական դարպասը։
«Ֆուրիա ռոխան» մրցաշարի առաջին տուրում սենսացիոն ոչ-ոքի (0:0) էր գրանցել Մունդիալի նորեկ Կաբո Վերդեի հավաքականի հետ։
Իսպանացիները 4 միավորով գլխավորեցին H խմբի մրցաշարային աղյուսակը։ Ուրուգվայը, Սաուդյան Արաբիան ու Կաբո Վերդեն 1-ական միավոր ունեն։
Խմբի մյուս խաղում Ուրուգվայը կմրցի Կաբո Վերդեի հետ, մեկնարկը` ժամը 2:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml