Սևիկյանը մասնակցեց «Ռեալի» դեմ հանդիպմանը. «Արքայական ակումբը» հաղթեց «Ֆերենցվարոշին» 🎥
Սևիկյանը մասնակցեց «Ռեալի» դեմ հանդիպմանը. «Արքայական ակումբը» հաղթեց «Ֆերենցվարոշին» 🎥
09/08/2026 - 12:35

Մադրիդի «Ռեալը» նախամրցաշրջանային պատրաստության հերթական խաղում Բուդապեշտի «Գրուպամա» ստադիոնում 2:1 հաշվով հաղթել է «Ֆերենցվարոշին»։

«Արքայական ակումբի» գոլերը խփել են Մարիո Ռիվասն ու Կառլոս Էսպին։ Տանտերերից աչքի է ընկել Կենան Կոդրոն։

Հունգարական ակումբից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը` փոխարինման դուրս գալով 80-րդ րոպեին։

«Ռեալում» առաջին հանդիպումն է անցկացրել թիմի ևս մեկ նորեկ Բեռնարդու Սիլվան։ Պորտուգալացի կիսապաշտպանը մասնակցել է երկրորդ խաղակեսին։

Ժոզե Մոուրինիոյի գլխավորած թիմը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի օգոստոսի 12-ին` մրցելով Իսպանիայի նորեկ Լա Կորունիայի «Դեպորտիվոյի» դեմ։

«Ֆերենցվարոշը» օգոստոսի 13-ին Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան մրցավեճում կհանդիպի լեհական «Գուրնիկին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026