Ռոնալդուի տպավորիչ բենեֆիսը! «Ալ Նասրը»` Սաուդյան Արաբիայի 11-ակի չեմպիոն 🎥
«Ալ Նասրը» պատմության մեջ 11-րդ անգամ դարձավ Սաուդյան Արաբիայի չեմպիոն։
Պրո լիգայի վերջին` 34-րդ տուրում Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթեց «Դամակին»։
Էր Ռիյադը ներկայացնող թիմից փայլեց «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն` գրանցելով դուբլ։
41-ամյա լեգենդար հարձակվող կարիերայում խփած գոլերի քանակը հասցրեց 973-ի։
«Ալ Նասրից» մեկական անգամ աչքի ընկան նաև Սադիո Մանեն ու Կինգսլի Կոմանը։ «Դամակի» գոլը խփեց Մորլայե Սիլան։
«Ալ Նասրը» 86 միավորով գրավեց առաջին տեղը։ Ակումբը նախորդ չեմպիոնությունը նվաճել էր 2019 թվականին։
«Դամակը» 29 միավորով զբաղեցրեց 16-րդ տեղը` դուրս մնալով Պրո լիգայից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml