Ջալմինյան ընտրություն է կատարել Մեսիի ու Ռոնալդուի միջև
Ջալմինյան ընտրություն է կատարել Մեսիի ու Ռոնալդուի միջև
13/06/2026 - 11:33

Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ջալմինյան ընտրություն է կատարել Լիոնել Մեսիի և Կրիշտիանուի միջև, տեղեկացնում է Ole-ն։

«Կարծում եմ` Մեսին Ռոնալդուից հզոր է։ Չեմ ուզում նսեմացնել Կրիշտիանուի կատարած աշխատանքը, բայց, ըստ իս, Լեոն ավելի շատ տաղանդ ու վարպետություն ունի»,- ասել է Ջալմինյան։

Նախկին կիսապաշտպանն առավել հայտնի է «Դեպորտիվոյում» ունեցած մրցելույթների ժամանակահատվածից, որի կազմում հանդես է եկել 1997-2004 թվականներին, 182 խաղում խփել է 49 գոլ, կատարել 17 ասիստ, երկու անգամ դարձել Իսպանիայի Սուպերգավաթակիր, մեկական անգամ` երկրի չեմպիոն ու գավաթակիր։

Ջալմիմյան 5 գոլ ու 2 ասիստ էլ գրանցել է Բրազիլիայի հավաքականում անցկացրած 14 խաղում։ Նա ազգային թիմի հետ 1997թ. դարձել է Ամերիկայի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026