ՊՍԺ-ն հաղթեց «Ասթոն Վիլային»` դառնալով ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր 🎥
«Պարի Սեն-Ժերմենը» երկրորդ տարին անընդմեջ դարձավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր։
Չեմպիոնների լիգայի գործող հաղթող ֆրանսիական գրանդն Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի «Ռեդ Բուլ Արենա» ստադիոնում 2:1 հաշվով առավելության հասավ Եվրոպա լիգայի տիտղոսի գործող դափնեկիր «Ասթոբ Վիլայի» դեմ խաղում։
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից գոլերը խփեցին Խվիչա Կվարացխելիան ու Դեզիրե Դուեն։
Բիրմինգհեմը ներկայացնող ակումբից աչքի ընկավ 17-ամյա հարձակվող Բրայան Մաջոն։
ՊՍԺ-ն ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը նվաճեց պատմության մեջ երկրորդ անգամ։ Նախորդ տարի էլ փարիզյան գրանդը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր «Տոտենհեմին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml