Պաշտոնական. «Ռեալը» խոշոր հրաժարագին է վճարել «Բենֆիկային» 📸
Ժոզե Մոուրինոն հեռացել է «Բենֆիկայի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է պորտուգալական ակումբի մամուլի ծառայությունը։
Լեգենդար մասնագետն աշխատանքի կանցնի Մադրիդի «Ռեալում»։ «Արծիվները» բացահայտել են, որ «Արքայական ակումբը» վճարել է 63-ամյա մարզչի պայմանագրով սահմանված 15 միլիոն եվրո հրաժարագինը։
«Յուրահատուկը» Լիսաբոնը ներկայացնող ակումբը մարզում էր 2025թ. սեպտեմբերից, որը նրա գլխավորությամբ 45 խաղում տարել է 27 հաղթանակ, գրանցել 10 ոչ-ոքի, կրել 8 պարտություն։
Մոուրինոն «Ռեալ» կվերադառնա 13 տարի անց։ Նա մադրիդյան գրանդը մարզել է նաև 2010-13 թվականներին` 178 խաղում տանելով 127 հաղթանակ, գրանցելով 28 ոչ-ոքի, կրելով 23 պարտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml