«Չելսին» պարտվեց «Սանդեռլենդին»` չնվաճելով եվրագավաթային մրցաշարերի ուղեգիր 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին` 38-րդ տուրում «Չելսին» մրցակցի դաշտում 1:2 հաշվով պարտվեց «Սանդեռլենդին»։
Տանտերերից աչքի ընկավ Թրեյ Հյումը, իսկ «ազնվականների» պաշտպան Մալո Գյուստոն ինքնագոլ գրանցեց։ Լոնդոնյան գրանդից աչքի ընկավ Քոուլ Պալմերը։
«Սանդեռլենդը» 54 միավորով բարձրացավ 7-րդ տեղ` պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Եվրոպա լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ Դեռ նախորդ մրցաշրջանում «Սև կատուները» հանդես էին գալիս Չեմպիոնշիփում։
«Չելսին» 52 միավորով առաջնությունն ավարտեց 10-րդ տեղում` չնվաճելով եվրագավաթային որևէ մրցաշարի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml