«Նոայի» ֆուտբոլիստը մոտ է 550 հազար եվրոյով ակումբից հեռանալուն
«Նոայի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը, մեծ հավանականությամբ, կտեղափոխվի սերբական «Վոյվոդինա», հայտնում է լրագրող Ռուդի Գալետին։
Կողմերի բանակցությունները վերջին փուլում են։ Նովի Սադը ներկայացնող ակումբը բոսնիացի հարձակվողի տեղափոխության համար Հայատաանի գավաթակրին կվճարի 550 հազար եվրո։
«Նոան» Մուլահուսեյնովիչի հաջորդ տրանսֆերից կուեննա նաև 10 տոկոս մասնաբաժին։
28-ամյա ֆուտբոլիստը «Վոյվոդինայի» հետ պայմանագիր կստորագրի, որը կսպառվի 2029թ. հուլիսի 1-ին։
Հարձակվողի գործակալ Ամիր Հուսարիչը հաստատել է տեղեկությունը.
«Մուլահուսեյնովիչի` սերբական «Վոյվոդինա» տեղափոխության մասին լուրը ճիշտ է։ Այժմ ես Նովի Սադում եմ, որպեսզի ավարտին հասցնեմ գործարքը։ Նարդինը 3 տարվա պայմանագիր կստորագրի։ «Նոան» արդեն պաշտոնապես ստացել է տրանսֆերի համար նախատեսված գումարը, իսկ ակումբները ստորագրել են անհրաժեշտ փաստաթղթերը»,- նշել է գործակալը, որի խոսքն իր տելեգրամյան ալիքում մեջբերում է Metaratings-ի լրագրող Նորիկ Սերոբյանը։
«Վոյվոդինան» Սերբիայի Սուպերլիգայի ավարտված մրցաշրջանում 76 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը` դառնալով երկրի փոխչեմպիոն։ Ակումբը նվաճել է Եվրոպա լիգայի որակավորման փուլի ուղեգիր։
Ավելի վաղ Ռուդի Գալետին սոցցանցերում գրել էր, որ բոսնացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև լեհական «Վիձևն» ու «Յագելոնիան», սերբական մեկ այլ ակումբ Բելգրադի «Պարտիզանը»։
Նարդին Մուլահուսեյնովիչը «Նոայում» հանդես է գալիս 2025թ. հուլիսից, 42 խաղում խփել է 16 գոլ, կատարել 4 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Նարդին Մուլահուսեյնովիչ, Նոա, Ռուդի Գալետի, Սերբիայի Սուպերլիգա, Վոյվոդինա, տրանսֆերներ