Հայաստանի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար 📸
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Ազգերի լիգայի խաղարկության հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։
Դարպասապահներ` Օգնյեն Չանչարևիչ (ԻՄՏ Բելգրադ, Սերբիա), Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»), Ալեքսանդր Միշիև («Ուրարտու»), Գոռ Մատինյան («Սարդարապատ»)։
Պաշտպաններ` Դավիթ Տերտերյան («Ալաշկերտ»), Էրիկ Փիլոյան («Ուրարտու»), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Խուլիո Բուենո, Էդգար Գրիգորյան (երկուսն էլ` «Արարատ-Արմենիա»), Էրիկ Սիմոնյան («Փյունիկ»), Ստյոպա Մկրտչյան («Նյուրնբերգ», Գերմանիա), Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա), Նաիր Թիկնիզյան («Օլիմպիակոս», Հունաստան)։
Կիսապաշտպաններ` Կառլեն Հովհաննիսյան («Ակրոն», Ռուսաստան), Ուգոչուկվու Իվու («Ռուբին», Ռուսաստան), Էդուարդ Սպերցյան («Ալ Ահլի», Սաուդյան Արաբիա), Նարեկ Աղասարյան («Ուրարտու»), Կարեն Մուրադյան («Արարատ-Արմենիա»), Արտյոմ Բանդիկյան (ԲԿՄԱ Մոսկվա), Կարեն Նալբանդյան («Ալաշկերտ»), Գոռ Մանվելյան («Նոա»)։
Հարձակվողներ` Արթուր Սերոբյան, Ժիրայր Շաղոյան, Արայիկ Էլոյան (բոլորը` «Արարատ-Արմենիա»), Էդգար Սևիկյան («Սեուտա», Իսպանիա), Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ», Ռումինիա), Նարեկ Հովհաննիսյան («Լեխիա», Լեհաստան), Արթուր Միրանյան («Իրոնի Տիբերիաս», Իսրայել), Արթուր Ղարիբյան («Ռոդինա», Ռուսաստան)։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում պայքարը կսկսի սեպտեմբերի 25-ին` Երևանում մրցելով Լատվիայի հավաքականի դեմ։
Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 28-ին ու հոկտեմբերի 5-ին կհանդիպի Չեռնոգորիայի թիմին, իսկ հոկտեմբերի 2-ին` Կիպրոսին։
# Ազգերի լիգա, Եղիշե Մելիքյան, Հայաստանի-հավաքական