Ծանրամարտի ԱԱ. Մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը 📸
Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ)։
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն 21-ամյա ծանրորդը երկամարտի համար պատվիրել է երրորդ ամենածանր քաշը` 215 կգ։
Այս քաշային կարգում երկամարտի համար ամենաշատը պատվիրել է Օ Կվան Օկը (Հյուսիսային Կորեա, 240 կգ), որին հաջորդում է 2023թ. աշխարհի չեմպիոն Չեն Գուան Լինը (Թայվան, 220)։
Մեդալային պայքարում Գրիգորյանի մրցակիցներից են նաև Օլգա Իվժենկոն (Ուկրաինա, 210 կգ), Շոելի Մաբել Մեգո Կոնտրերասը (Պերու, 206 կգ), Շաբնամ Կերիմբաևան (Թուրքմենստան, 202 կգ) և Վակա Սատոն (Ճապոնիա, 201 կգ)։
57 կգ քաշային կարգի պայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 12:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալեքսանդրա Գրիգորյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ