Ծանրամարտի ԱԱ. Գառնիկ Չոլակյանի արդյունքը 📸
Չինաստանի Նինբո քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գառնիկ Չոլակյանը (65 կգ) զբաղեցրել է 19-րդ տեղը։
Եվրոպայի փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր Չոլակյանը հանդես է եկել B խմբում` գրանցելով երկամարտի 285 կգ (130+155) արդյունք։
Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Պակ Մյոն Ջինը, որը ցույց է տվել երկամարտի 331 կգ (144+187) արդյունք։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Գառնիկ Չոլակյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ