«Բրյուգեն»` Բելգիայի 20-ակի չեմպիոն 🎥
«Բրյուգեն»` Բելգիայի 20-ակի չեմպիոն 🎥
22/05/2026 - 12:10

«Բելգիան» պատմության մեջ 20-րդ անգամ դարձավ Բելգիայի չեմպիոնի։

Ժյուպիլե Պրո լիգայի չեմպիոնական փլեյ-օֆֆ-ի նախավերջին` 9-րդ տուրում Իվան Լեկոյի գլխավորած թիմը հյուրընկալելիս ոչ-ոքի (2:2) գրանցեց «Մեխելենի» հետ։

«Բրյուգեն» միավորների քանակը հասցրեց 54-ի` ապահովելով չեմպիոնությունը։ «Բլաու սվարթը» նվաճեց նաև Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։

Պրո լիգայում երկրորդ տեղը կզբաղեցնի նախորդ տարվա չեմպիոն «Յունիոն Սենթ Ժիլուազը», որը Չեմպիոնների լիգայում պայքարը կսկսի որակավորման երրորդ փուլից։ «Սենթ Տրյոյդենն» էլ երրորդը կլինի։

«Բրյուգեն» նախորդ անգամ չեմպիոն դարձել էր 2024 թվականին։ Բելգիայում չեմպիոնությունների քանակով ռեկորդակիրն «Անդերլեխտն» է` 34 անգամ գրավելով առաջին տեղը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026