«Բարսան» 8,5 միլիոն վճարեց 800 հազար տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստի տեղափոխության համար 📸
«Բարսելոնան» ձեռք է բերել «Բրյուգեի» վինգեր Ջեսի Բիսիվուին, հայտնում է «Բլաուգրանայի» պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` կատալոնական գրանդը բելգացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 8,5 միլիոն եվրո։
18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 800 հազար եվրո։
Բիսիվուն «Բրյուգեի» համակարգում հանդես էր գալիս 2020թ. հուլիսից։ Նա խաղացել է բելգիական ակումբի երիտասարդական, Մ18 և 19 թիմերում, մասնակցել է 55 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 3 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml