ԱԱ-2026. Ճապոնիայի հավաքականի հայտացուցակը 📸
ԱԱ-2026. Ճապոնիայի հավաքականի հայտացուցակը 📸
15/05/2026 - 15:08

Ճապոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաջիմե Մորիյասուն հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ` Տոմոկի Հայակավա («Կաշիմա Անթլերս»), Կեյսուկե Օսակո («Սանֆրեչե Հիրոսիմա»), Ձիոն Սուզուկի («Պարմա», Իտալիա)։

Պաշտպաններ` Կո Իտակուրա, Տակեհիրո Տոմիյասու (երկուսն էլ` «Այաքս», Նիդերլանդներ), Յուտո Նագատոմո («Տոկիո»), Սոգո Տանիգուտի («Սենթ Տրույդեն», Բելգիա), Ցույոսի Վատանաբե («Ֆեյենորդ», Նիդերլանդներ), Հիրոկի Իտո («Բավարիա», Գերմանիա), Այումու Սեկո («Հավր», Ֆրանսիա), Յուկինարի Սուգավարա («Վերդեր», Գերմանիա), Ձյունոսուկե Սուզուկի («Կոպենհագեն», Դանիա)։

Կիսապաշտպաններ/հարձակվողներ` Վատարու Էնդո («Լիվերպուլ», Անգլիա), Ձյունյա Իտո («Գենկ», Բելգիա), Դայիչի Կամադա («Քրիսթալ Փելաս», Անգլիա), Կոկի Օգավա (ՆԵԿ, Նիդերլանդներ), Դայզեն Մայեդա («Սելթիկ», Շոտլանդիա), Ռիցու Դոան («Այնտրախտ», Գերմանիա), Այասե Ուեդա («Ֆեյենորդ»), Աո Տանակա («Լիդս», Անգլիա), Կեյտո Նակամուրա («Ռեյմս», Ֆրանսիա), Կայշու Սանո («Մայնց», Գերմանիա), Տակեֆուսո Կուբո («Ռեալ Սոսիեդադ», Իսպանիա), Յուիտո Սուզուկի («Ֆրայբուրգ», Գերմանիա), Կենտո Շիոգայ («Վոլֆսբուրգ», Գերմանիա), Կեյսուկե Գոտո («Սենթ Տտրույդեն»)։

Ճապոնիայի հավաքականից վնասվածքի պատճառով տարվա գլխավոր մրցաշարը բաց կթողնի թիմի առաջատարներից «Բրայթոնի» վինգեր Կաորու Միտոման։

Նախքան Մունդիալի մեկնարկը ճապոնացիները մայիսի 31-ին ընկորական հանդիպում կանցկացնեն Իսլանդիայի հավաքականի դեմ։

«Սամուրայներն» ԱԱ-2026-ի F խմբում հունիսի 14-ին կմրցեն Նիդերլանդների, հունիսի 21-ին` Թունիսի, իսկ հունիսի 26` Շվեդիայի հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026