ԱԱ-2026. Ալժիրն ու Ավստրիան ֆանտաստիկ թրիլերային պայքարում ոչ-ոքի գրանցեցին` նվաճելով 1/16 եզրափակիչի ուղեգիր 🎥
ԱԱ-2026. Ալժիրն ու Ավստրիան ֆանտաստիկ թրիլերային պայքարում ոչ-ոքի գրանցեցին` նվաճելով 1/16 եզրափակիչի ուղեգիր 🎥
28/06/2026 - 11:07

ԱԱ-2026-ի J խմբի վերջին` երրորդ տուրում Ալժիրի ու Ավստրիայի հավաքականները գոլառատ ոչ-ոքի (3:3) գրանցեցին։

Ավստրիացիները Մարկո Առնաուտովիչի ու Մարսել Զաբթիցերի խփած գոլերի շնորհիվ հաղթում էին նախ` 1:0, ապա` 2:1 հաշվով, բայց ալժիրցիները կարողացան բեկել հանդիպման ընթացքը։

«Կանաչներից» 45-րդ րոպեին հաշիվը 1:1 դարձրեց Ռաֆիկ Բելղալին։ Վլադիմիր Պետկովիչի գլխավորած թիմից ընդմիջումից հետո հերոսացավ Ռիյադ Մահրեզը, որը դուբլ գրանցեց։

Ալժիրցիների լեգենդն իր թիմի երրորդ գոլը խփեց 90+3-րդ րոպեին ու թվում էր, թե հաղթանակ կպարգևի աֆրիկյան հավաքականին։

Այդուհանդերձ, 90+6-րդ րոպեին Սաշա Կալայջիչը ոչ-ոքի կորզեց ավստրիացիների համար։ Այդ գոլի շնորհիվ Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը կարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ։

J խմբի մյուս խաղում Արգենտինայի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Հորդանանի թիմին։

Խմբի մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. Արգենտինա – 9 միավոր
  2. Ավստրիա – 4
  3. Ալժիր – 4
  4. Հորդանան – 0

Արգենտինայի ու Ալժիրի հավաքականները նույնպես դուրս եկան 1/16 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026